Ղարաբաղը միակը չէ, որ բաժանում է հայ և ադրբեջանցի ժողովուրդներին։ Եվս մեկ կռվախնձոր է տոլման` ճաշատեսակ, որ երկու երկրները համարում են իրենց ազգայինը։ Խոհարարական կրակին յուղ լցրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին որոշումը` տոլման ադրբեջանական ոչ նյութական մշակութային ժառանգություն է։
ՈՒրբաթ օրը, դեկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի թերթերի առաջին էջերում Կատալոնիայի ընտրություններն էին, որոնց արդունքները դժվար էր կանխատեսել` հարցումների համաձայն անջատականներն ու Իսպանիայի միասնության կողմնակիցները պետք է հավաքեին հավասար ձայներ:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Մոսկվայում իրեն անվանել է համոզված ռուսաֆիլ և կոչ արել Ռուսաստանին ու Բրիտանիային չնստել ճամփեզրին ու միմյանցից բողոքել։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկության դրեց բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ-ին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից, կողմ քվեարկեցին 128, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 35 երկրներ:
Եվ այստեղ «հայտնվում է» Երուսաղեմը։ Իրադրությունն ակնթարթորեն շիկանում է նախ հենց Իսրայելում, ինչպես նաև Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին։
Գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է` պատմությունը նյութի ապրիորի վիճակ է ինքնակա գոյությամբ և ենթակա մշտական փորձարկումների։ Բոլորն ու յուրաքանչյուրն իրավազոր են կարծում իրենց` պատմությունից վերցնել անհրաժեշտը, մնացածը մատնել մոռացության կամ ժխտել։ Պատմությունը շահագործում են իրենց հայեցողությամբ` փաստարկների ու հակափաստարկների համաժամանակյա շտեմարան դարձնելով:
Դեկտեմբերի 21-ին կատալոնական La Vanguardia-ն գրում էր` այսօր հուզմունքի ու անորոշության մթնոլորտում Կատալոնիան գնում է ընտրատեղամասեր: Արտահերթ ընտրությունների ընտրարշավը մռայլ էր` ակնհայտ էր կատալոնացիների բարիդրացիական հարաբերությունների անսովոր անկումը և կոլեկտիվ տնտեսության թուլացումը:
Լիբերալ Սեբաստիան Պինիերան վստահորեն հաղթել է Չիլիի նախագահական ընտրություններում: Նա արդեն պետությունը գլխավորել է 2010-2014-ին։ 68-ամյա միլիարդատեր պահպանողականին ընտրությունների երկրորդ փուլում դեկտեմբերի 17-ին ձայն տվեց ընտրության մասնակիցների 54,5 %-ը, որ արտացոլում է ընդհանուր աջ շրջադարձը Լատինական Ամերիկայում։
ԱԺ-ն արտահերթ նիստով կատարում է կառավարության տարեվերջյան պետպատվերը` տրցակով օրինագծեր է ընդունում` նույնիսկ ծեծկռտուքն օգտագործելով իբրև օրենսդիրի անձնվեր գործունեության մաս։
920 թվականին Թուրքիան խոստացավ ու խաբեց Ռուսաստանի իշխանությանը՝ Խորհրդային Միության փոխարեն ընտրելով ամերիկյան, հետագայում՝ ՆԱՏՕ-ի ուղղությունը։
Հասկանալով թուրքական վտանգները՝ ԽՍՀՄ կայսրությունը հատուկ զորքեր տեղակայեց Թուրքիայի և Հայաստանի սահմանին և օգնեց Հայաստանի գործոնի ուժեղացմանը...